ՀՅԴ թեկնածուն չի բողոքարկելու ընտրությունների արդյունքները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ավագանու անդամ Մովսես Հակոբյանը երեկ ասաց, որ հուլիսի 14-ին գյուղում անցկացված ընտրությունների արդյունքում պարտված ՀՅԴ-ական թեկնածու Վովա Սահակյանը դատարանում չի բողոքարկելու ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, սակայն, որ պարտված Սահակյանի շտաբը խիստ վրդովված է ընտրության արդյունքներից եւ հայտարարեց, թե դրանք բողոքարկելու է բոլոր ատյաններում, քանի որ ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանի թիմն ընտրակաշառք է բաժանել, ընտրողների նկատմամբ վարչական ճնշումներ են գործադրվել մարզպետարանի եւ այլ կառույցների կողմից: «Վերահաշվարկ եղավ, եւ այդ վերահաշվարկի արդյունքում 3 ձայն ավելացավ Վովա Սահակյանին, իսկ 8 ձայն՝ Արթուր Մուրադյանին»,-ասաց Մ. Հակոբյանը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը