ՀԱԿ-ը կարող է ԲՀԿ-ին ծանր ընտրության առաջ կանգնեցնել
Հայկական Մամուլ
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանում ֆինանսավորել իր 40 մարզային կառույցները:
Պատճառը, ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, այն է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, «Բարգավաճ Հայաստանը» կորցնելով հետաքրքրությունը Կոնգրեսի նկատմամբ, դադարեցրել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Կուսակցությունում որոշել են փոխել ԲՀԿ-ի որոշումը՝ դրա համար օգտագործելով նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ աշնանը ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կարող է նման հարց մտցնել խորհրդարանի օրակարգ: Եթե իմպիչմենթի հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը դրվի քվեարկության, ԲՀԿ-ն կկանգնի ծանր ընտրության առաջ: Կողմ քվեարկելու դեպքում ԲՀԿ-ականները լուրջ խնդիրներ կունենան իշխանությունների հետ, իսկ չքվեարկելը կնշանակի ԲՀԿ-ի ոչ իշխանական կուսակցության իմիջի ոչնչացում:
Մանրամասները՝ «168 Ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը