Ռուս լրագրողին իշխանություններն օգտագործում են այդ երկրի ընդդիմությանը «քլնգելու» համար
Հայկական Մամուլ
Արամ Աբրահամյանը «Առավոտ»-ի այսօրվա խմբագրականում գրել է.
««Ռոսիա» հեռուստաընկերության «Վեստի» լրատվական ծրագրի թղթակից Օլգա Սկաբեևայի ռեպորտաժը Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարի մասին իրավամբ առաջացրել է հայաստանցիների զայրույթը: Այդ նյութը դասական օրինակ է, թե ինչպես չի կարելի ռեպորտաժ պատրաստել, մասնավորապես, հաշվի առնելով, որ մենք՝ լրագրողներս, ոչ դատավոր ենք, ոչ էլ դատախազ, և նույնիսկ եթե լրագրող չես, ապա պիտի հաշվի առնես, որ ռասիզմը և այլատյացությունը արգելված են ՌԴ օրենքներով: Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ չհասկանա՝ օֆիցիոզ հեոուստաալիքի լրագրողը «ինքնաբուխ ձևով» նման ռեպորտաժ չէր սարքի, և եթե նրան հրահանգեին «ապացուցել», որ հայերն աշխարհի լավագույն ազգն են, ապա այդ աղջիկը նույն խանդավառությամբ դա կաներ: Ի դեպ, նույն լրագրողին Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են այդ երկրի ընդդիմությանը «քլնգելու» համար»:
Շարունակությունը'թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը