Ցավում ենք, որ Մխիթարյանը վնասվածք ստացավ. Ցորկ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայում» բոլորին տխրեցրել է այն փաստը, որ ակումբի նորեկ Հենրիկ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 1 ամիս. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Մենք իսկապես ցավում ենք, որ Մխիթարյանը վնասվածք ստացավ: Մեզ մոտ բոլորը տխրեցին: Սակայն արդեն հայտնի է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ֆուտբոլիստը չի լինի թիմի տրամադրության տակ: Բարեբախտաբար, Մխիթարյանը մինչև վնասվածքը ժամանակ ունեցավ «Բորուսիայի» խաղին հարմարվելու համար»,-նշել է ակումբի մարզական տնօրեն Ցորկը:
Հիշեցնենք, որ մեր հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Լուցերնի» հետ ստուգողական խաղի ժամանակ: Այդ հանդիպմանը Մխիթարյանը աչքի ընկավ գոլով: Կիսապաշտպանը վնասվածքի պատճառով կբացակայի 4 շաբաթ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում