Սուրիկ Խաչատրյանն ընտանիքով մեկնում է Հայաստանից
Քաղաքական
Henaran.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է առժամանակ հեռանալ Հայաստանից: Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ ընտանիքով մեկնելու է Ֆրանսիա:
«Պարզապես սպասում է որդու գործի ավարտին, մշտական չեն գնալու, հետ ա գալու, ասում ա՝ առանց Սյունիքի չի կարա»,-նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, հունիսի 1-ին միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ: Փոխհրաձգության արդյունքում, մեկ հոգի սպանվել է, երկու հոգի վիրավորվել են: Հարուցված է քրեական գործ: Կալանավորվածներից մեկը Խաչատրյանի որդին է Տիգրան Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան