«Ռեալը» Իգուաինի համար 40 մլն է պահանջում
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» հայտարարել է գումարի այն չափը, որի դիմաց պատրաստ է հրաժարվել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինի ծառայություններից. տեղեկացնում է The Times-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան թիմը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից 40 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իգուաինի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին» և «Արսենալը». վերջինս 25-ամյա հարձակվողի համար առաջարկում է 27 մլն եվրո:
Անցած մրցաշրջանում արգենտինացին «Ռեալի» կազմում անցկացրել է 28 խաղ և դարձել 16 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում