Վերոնը վերադառնում է մեծ ֆուտբոլ
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը վերադառնում է մեծ ֆուտբոլ ֆուտբոլիստի կարգավիճակով. տեղեկացնում է հարավամերիկյան մամուլը:
Վերոնը կմիանա «Էստուդիանտեսին», որն իր հարազատ ակումբն է: Ֆուտբոլիստն արդեն սկսել է մարզումները:
«Իհարկե, չեմ կարծում, որ կկարողանամ ցուցադրել այն խաղը, որը խաղում էի մի քանի տարի առաջ: Սա ասում եմ՝ հաշվի առնելով իմ տարիքը, սակայն ես շահադրդված եմ, քանի որ սիրում եմ ֆուտբոլը: Նման իրավիճակներում շարժառիթ գնտնելը այնան էլ դժվար չէ»,-նշել է Վերոնը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիտը խաղակոշիկները կախեց մեխին մեկ տարի առաջ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում