Սերենա Ուիլյամսը 10 տարի անց կրկին արժանացավ ESPY մրցանակին
Սպորտ
Լոս Անջելեսում տեղի է ունեցել ESPY մրցանակի հանձնման արարողությունը, որը հիմնադրել է ESPN սպորտային հեռուստաալիքը:
Տարվա լավագույն մարզուհի մրցանակին արժանացել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, ով ներկա չի գտնվել միջոցառմանը Բոստադի մրցաշարին մասնակցելու պատճառով:
Նշենք, որ Ուիլյամս կրտսերն այս մրցանակին արժանանում է արդեն երկրորդ անգամ: Վերջին անգամ թենիսիստուհին ESPY մրցանակին արժանացել էր մոտ 10 տարի առաջ:
Բացի այդ, Մեծ սաղավարտի մրցաշարերի 16-ակի չեմպիոնուհին լավագույն թենիսիստուհի է ճանաչվել կարիերայում 6-րդ անգամ:
Նշենք, որ լավագույն մարզիկ է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում