Մխիթարյանը ֆանտաստիկ է. Միրչա Լուչեսկու
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «հանքափորների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև թիմը լքած ֆուտբոլիստներին:
«Վիլյանի (35մլն), Մխիթարյանի (27,5մլն), Ֆերնանդինյոյի (40մլն) տրանսֆերից ստացված գումարը կազմում է մոտ 102 մլն: Մեզ համար մեծ հաջողություն է այն, որ բերեցինք տաղանդավոր ֆուտբոլիստների, աշխատեցին, և ավելի մեծացրինք տրանսֆերային գինը: Այժմ այդ ֆուտբոլիստները մի այնպիսի մակարդակի վրա են, որ հեղինակավոր ակումբները ցանկանում են նրանց տեսնել իրենց կազմերում:
Մխիթարյանը, ով հիմա հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», իմ կարծիքով՝ պարզապես հիանալի, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Ես հպարտանում եմ դրանով, քանի որ իմ ներդրումն եմ ունեցել այդ ֆուտբոլիստների առաջընթացի մեջ»,-նշել է Լուչեսկուն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում