Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հայ շախմատիստները Մինսկում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունեն 3,5-ական միավոր:
Աղյուսակը 5 միավորով գլխավորում է Ալեքսանդր Կոչեեւը (Բոլառուս):
Հայ շախմատիստները Բարսելոնում
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3,5 միավոր:
Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա). տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում