Շոտլանդիայի թաղման բյուրոն բրդե դագաղներ է առաջարկում իր հաճախորդներին
Աշխարհ
Շոտլանդիայի հնագույն թաղման բյուրոներից մեկը՝ John Fraser & Son-ը, իր հաճախորդներին նորամուծություն է առաջարկել: Ընկերությունը դարձել է հուղարկավորության արարողակարգեր իրականացնող առաջին բյուրոն, որը բրդե դագաղներ է առաջարկում:
130-ամյա պատմություն ունեցող ընտանեկան կազմակերպությունը էկոլոգիապես մաքուր հուղարկավորության բյուրոների միության անդամ է (Association of Green Funeral Directors): Նրանց նպատակն է թաղման ծիսակատարությունները կազմակերպել այնպես, որ շրջակա միջավայրին հասցվի նվազագույն վնաս: Միության անդամները կարծում են, որ էկոլոգիապես մաքուր թաղումները պետք է ամբողջ աշխարհում կիրառելի դառնան:
Ընկերության ղեկավար Վիկի Ֆրեյզերն ասում է, որ իրենք բազմաթիվ դրական արձագանքներ են ստանում իրենց բրդե դագաղների կապակցությամբ: Դագաղը պատրաստվում է Բրիտանիայում արտադրվող բնական բրդից և օրգանական բամբակից: Այն անջրանցիկ է:
Բրդե դագաղները պատրաստվում են 2 գույնով` սպիտակ և շագանակագույն. գրում է Vesti-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան