«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի 

«Բարև Երևան»-ը` տրանսպորտի ուղեվճարի թանկացման մասին

Հայաստան

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հայտարարությունը հասարակական տրանսպորտի ուղեվճարի թանկացման կապակցությամբ.

«Բարեւ Երեւան» խմբակցությունն իր վրդովմունքն է հայտնում գործող իշխանությունների կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված թանկացման որոշման կապակցությամբ:

Պատահականություն չենք համարում, որ հակաժողովրդական այդ որոշումը կայացվել է ամառային արձակուրդների շրջանում, երբ ժողովրդի ներկայացուցչական մարմինները՝ Ազգային ժողովը, Երեւանի ավագանին, արձակուրդի մեջ են, եւ մինչեւ սեպտեմբեր հերթական նիստով դրանց արձագանքելու հնարավորություն չունեն:

Երեւանի քաղաքապետը անհաջող փորձ է կատարում ուղեվճարի թանկացման որոշումը հընթացս լեգիտիմացնել թեպետ կարեւոր, բայց ոչ առաջնային այնպիսի կոսմետիկ փոփոխությունների միջոցով, ինչպիսիք են՝ վարորդներին սափրել-հագցնելը, GPS համակարգի ներդրումը, «Երեւանտրանս» ՓԲԸ-ի կողմից «ստուգայցերը»՝ իբրեւ թե ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով: Չհերքելով նման փոփոխությունների անհրաժեշտությունը՝ արձանագրում ենք, որ դրանք չեն հիմնավորում եւ արդարացնում ուղեվարձի՝ 50 դրամով թանկացումը:

«Բարեւ Երեւան» խմբակցությունը համոզված է, որ հատկապես մայրաքաղաքային տրանսպորտի ոլորտում առկա են հնարավորություններ՝ ուղեվարձի թանկացումից խուսափելու եւ աղքատացած հասարակության ուսերին նոր բեռ չդնելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը բացահայտ խոսի այն կոռուպցիոն-արատավոր շղթայի մասին, որն առկա է սույն ոլորտում, պայմանավորում է ներկայիս ուղեվարձի գինը եւ որում ներքաշված է Երեւանի քաղաքապետարանն ի դեմս «Երեւանտրանս» ՓԲԸ-ի:

Մասնավորապես.

1. տարիներ շարունակ ուղեւորափոխադրում կազմակերպող կազմակերպությունների հետ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի կնքած պայմանագրերով յուրաքանչյուր փոխադրամիջոցից ամսական գանձվում է 16,500 դրամ՝ որպես չվացուցակների եւ չվերթերի վերահսկողության ու սպասարկման վարձավճար, այն դեպքում, երբ դա, ՀՀ կառավարության 2001թ. 762 որոշման համաձայն, իրականացվում է փոխադրողի կողմից,

2. սույն կազմակերպությունը յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար օրական եւս 300-500 դրամ է շորթում իր կողմից ներմուծված միջանկյալ՝ երրորդ ենթակարգավարի կողմից կեղծ չվացուցակներ «կնքելու» դիմաց. պետական մակարդակով այսպիսի բացահայտ դրամաշորթությունները առանց այդ էլ անհարկի բարձրացրել են հասարակական տրանսպորտի ուղեվարձը, եւ այժմ դրանք հանելով՝ քաղաքային իշխանությունները կարող էին խուսափել ուղեվարձի թանկացման որոշում կայացնելուց,

3. իշխանությունները կարող էին նաեւ դիտարկել ուղեւորափոխադրողներին հարկային արտոնություն տրամադրելու հարցը՝ նրանց ազատելով կամ էապես նվազեցնելով փոխադրամիջոցների համար սահմանված արտոնագրային վճարները, որոնք ներկա դրությամբ ամսական կազմում են 44.000 դրամ ավտոբուսների եւ 33.000 դրամ՝ միկրոավտոբուսների համար:

4. կառավարությունը կարող էր նաեւ դիտարկել հասարակական տրանսպորտի սուբսիդավորման կամ վառելիքի համար դոտացիա տրամադրելու հնարավորությունները:

Սակայն ո՛չ կենտրոնական, ո՛չ էլ քաղաքային իշխանությունները թվարկված որեւէ տարբերակ չքննարկեցին ու չդիտարկեցին, որպեսզի հասարակությունն ուղղակիորեն չզգա գազի գնի թանկացման հետեւանքները:

«Բարեւ Երեւան» խմբակցությունը.

Ա) իշխանություններից պահանջում է հանգամանալից հիմնավորում եւ հաշվարկ, թե ինչու պետք է ուղեվարձը թանկանա հենց 50 դրամով,

Բ) կոչ է անում Երեւանի ավագանու ՀՀԿ-ական մեծամասնությանը, ԲՀԿ խմբակցությանը՝ համատեղ Երեւանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել հասարակական տրանսպորտի ուղեվարձի եւ ոլորտի անհապաղ արդիականացման օրակարգային հարցերով,

Գ) կոչ է անում Ազգային ժողովի մեծամասնությանն ու «Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցություններին՝ հրավիրել նույն օրակարգով ԱԺ արտահերթ նիստ եւ/կամ կազմակեպել խորհրդարանական լսումներ:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցություն

18 հուլիսի, 2013թ.

ք. Երեւան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Ամենադիտված