Հայ ֆուտբոլիստները՝ Ղազախստանի ամենաաղմկահարույց ձեռքբերումներ
Սպորտ
sports.kz-ը հրապարակել է Ղազախստանի առաջնության ամենաաղմկահարույց տեղափոխությունների տասնյակը, որում ընդգրկված են նաև Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ Գևորգ Ղազարյանը և Արթուր Եդիգարյանը:
Տասնյակի 8-րդ հորիզոնականում է Արթուր Եդիգարյանը՝ «Գովերլայից» «Կայրաթ»:
«Արթուր Եդիգարյանի տեղափոխությունը «Կայրաթ» ի սկզբանե չէր ընկալվում որպես արտասահմանյան աստղի տեղափոխություն: Սակայն, այնուամենայնիվ, Եդիգարյանը լուրջ ֆուտբոլիստ է. վերջիվերջո նա Հայաստանի ազգային հավաքականի խաղացող է: Այս հավաքականը սիրում է աղմուկ բարձրացնել Եվրոպայում: Արթուր Եդիգարյանը աստիճանաբար հարմարվում է թիմին: Հետագայում հայ ֆուտբոլիստը կարող է դառնալ ակումբի առանցքային ֆուտբոլիստը՝ դաշտի կենտրոնում»:
4-րդ հորիզոնականում է Գևորգ Ղազարյանը՝ «Մետալուրգից» «Շախտյոր»:
«Այս ֆուտբոլիստին կարելի է համարել ղազախական «Շախտյորի» ամառային ամենահետաքրքիր ձեռքբերումը: Ժամբիլ Կուկուևի հեռանալուց հետո «հանքափորներին» անհրաժեշտ էր տեխնիկապես ուժեղ, միջին գծում ստեղծագործող ֆուտբոլիստ: Ղազարյանը հենց այդպիսին է: Ցավոք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին դեռևս չի հաջողվել տեսնել թիմի կազմում: Ինչպես արդեն հայտնի է, Ղազարյանը հիվանդացել էր: Ցանկանում ենք Գևորգին շութափույթ առողջություն: Եվրագավաթներում այս ֆուտբոլիստը դեռ պետք կգա «Շախտյորին»»,- գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում