Ադրբեջանի ազգային ականազերծման կենտրոնի տնօրենը ստել է. ականային վտանգը Հայաստանում հաստատված է
Հայկական Մամուլ
Ադրբեջանի ազգային ականազերծման կենտրոնի տնօրեն Նազիմ Իսմայիլովը հայտարարել է, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել Հայաստանի պաշտպանության նախարարության հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին: Ըստ Իսմայիլովի Հայաստանում ականային վտանգ չկա, հայկական կողմն ավելի շատ ականապատում է, քան ականազերծում:
«Ականային վտանգը Հայաստանում փաստված եւ հաստատված է ՄԱԿ-ի կողմից, իսկ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ ՊՆ-ն համագործակցում է բնագավառի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունների եւ դոնորների հետ»,- երեկ արձագանքեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից հավելելով, որ միջազգային կազմակերպությունները քաջատեղյակ են, որ Հայաստանում դեռեւս 2011-ի փետրվարին հիմնադրվել եւ գործում է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որը սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների, դոնորների եւ օտարերկրյա տարբեր պետական կառույցների հետ, աշխատում է թափանցիկ եւ նպատակաուղղված վերացնելու Հայաստանում առկա ականային վտանգը, այլ ոչ թե կեղծիքներով, հավելագրումներով եւ խաբեությամբ դոնորական սուղ միջոցներով հորինված պրոբլմներ լուծելու համար շորթելու միտումով:
Մանրամասները`«Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը