Խցանված փողոցները, ասֆալտապատման աշխատանքները և լուսարձակ չունեցող քաղաքապետարանը
Հայկական Մամուլ
Մոտ 10 օր է՝ շինարարները ասֆալտապատելու համար փակել են Բագրատունյաց փողոցի մեկ երթևեկելի գոտին, ինչի պատճառով ամեն օր խայտառակ խցանումներ են։ Երեկ մի քանի ժամ շարունակ խցանված էր նաև Արշակունյաց պողոտան։ Այդ պահին, ըստ «Հայպետհիդրոմետ»-ի ջերմաչափի, Երևանում 40 աստիճան էր..:
Երևանի քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության պետի տեղակալ Էդիկ Շաքարյանից «ՀԺ»-ն նշելով, որ այլ երկրներում ընդունված է ասֆալտապատման աշխատանքներն անել գիշերային ժամերին, խնդրել է մեկնաբանել իրավիճակը.
Շաքարյանը պատասխանել է. «Միշտ բաց է մնում այդ հարցը։ Գիշերային ժամերին պետք է լուսարձակների հարց լուծվի, լուսավորության խնդիր է առաջանում»։
Մանրամասները` «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը