Պետք է հիշել՝ «Ռեալը» վեր է բոլոր խաղացողներից և մարզչից. Կապելո
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է Կարլո Անչելոտիի՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու փաստը:
«Անչելոտին փորձառու է: Նա գիտի, թե ինչպես ղեկավարել թիմը: Գալով այս ակումբ` պետք է հիշել, որ «Ռեալը» վեր է բոլոր խաղացողներից և մարզչից: Չի կարելի ձգտել դառնալ «Ռեալում» ամենակարևոր մարդը»,-Կապելոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կապելոն 2 անգամ գլխավորել է «Արքայական ակումբը» և 2 անգամ էլ թիմի հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում