Մեսսին մեծ հանճար է. Սաբելյա
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան, անդրադառնալով հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, նշել է, որ վերջինս միշտ գոլեր հեղինակելու մեծ ցանկություն ունի:
«Մեսսին մեծ հանճար է: Նա միշտ պատրաստ է խաղադաշտ դուրս գալ և միշտ ցանկանում է խաղալ: Լեոն շատ խելացի է: Այն, որ նա դարձել է ազգային հավաքականի ավագ, նրան օգնել է: Բացի այդ, նա ավելի հասուն է դարձել: Ինձ համար մեծ պատիվ է նման ֆուտբոլիստի մարզիչը լինելը: Ես չէի էլ երազում, որ երբևէ կդառնամ Արգենտինայի հավաքականի մարզիչը»,-Սաբելյաի խոսքերը մեջբերում է հարավամերիկյան մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում