Ադրբեջանի խանութներում հայտնվել են զինվորականների օրապահիկի պարենամթերքները
Ադրբեջան
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի խանութներում հայտնաբերվել է զինվորականների համար նախատեսված օրապահիկի պարենամթերքներ. գրում է Haqqin.az-ը` հղում կատարելով Virtualaz.org-ին: Իբրև ապացույց` կայքը ցուցադրում է լուսանկարը, որտեղ մայրաքաղաքի խանութներից մեկից գնված ջեմի պիտակի վրա երևում է, որ մթերքը պատկանում է զինվորականներին հատկացված օրապահիկ պարենաբաժնին և վաճառքի ենթակա չէ:
Գնորդի խոսքերով` ինքը 20-գրամանոց ջեմը գնել է «20 կոպեկով»: Նույն գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, որ զինվորական օրապահիկից վաճառքի են գնում նաև բրինձը, ոսպը, հնդկաձավարը, կաթի փոշին, ձուկը և այլ մթերքներ:
Ենթադրվում է, որ այս մթերքները գնվում են ռազմական ուսումնական հաստատություններից: «Քանի որ կուրսանտների մեծ մասը հանգստյան օրերին տանն է լինում, նրանց հասանելիք սնունդն իրացվում է խանութներում»,-գրում է կայքը:
Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունից նշել են, որ այդ տեղեկությունը դեռևս ստուգել է պետք:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան