Այսօր Ատոմ Էգոյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ծնվել է 1960թ. հուլիսի 19-ին, Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել:
Էգոյանի վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և քննադատների և հանդիսատեսների շրջանում: Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ քառիցս մրցանակի արժանացե:
Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը: «Օրացույցը» (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք:
2004-ին «Ոսկե ծիրան» Գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում:
2010-ին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը:
Ամենահայտնի ֆիլմերից է Արարատը (2002)։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)