«Մանչեսթեր Սիթիի» հերթական ձեռքբերումը Նեգրեդոն է
Սպորտ
«Մանչեսթեր Սիթին» հայտարարեց «Սևիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին ձեռք բերելու մասին:
27-ամյա իսպանացին հանդես կգա 9 համարի մարզաշապիկով. տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 25 մլն եվրո։ Իսպանական կողմը ֆուտբոլիստի հաջող ելույթների դեպքում կստանա 3 մլն բոնուս: Նեգրեդոն ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր՝ շաբաթական 75 հազար ֆունտ աշխատավարձով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում