Վրաստանի նախագահը պաշտոնապես փոխում է իր գրանցման վայրը
Վրաստան
Վրաստանի նախագահը պաշտոնապես կփոխի իր գրանցման վայրը: Նրա առանձնատունը կտեղափոխվի Թբիլիսիում ԱՄՆ-ի նախկին դեսպանատան տարածք. հայտնում է «Грузия Online»-ը:
Վրաստանի ներկայիս նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ում լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերին, չի տեղափխվի նոր նստավայր: Այն նախատեսված է լինելու արդեն նորընտիր նախագահի համար, որի ընտրությունները կկայանան 2013թ. հոկտեմբերի 27-ին:
ԱՄՆ-ի նախկին դեսպանատունը գտնվում է Աթոնելիի փողոց 10 հասցեում: Այն զբաղեցնում է շուրջ 5.000 քառակուսի մետր տարածք:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան