Նման մեկնարկի մասին կարելի էր միայն երազել. Մարկոսով (տեսանյութ)
Սպորտ
«Սիբիրի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի երրորդ տուրում «Մորդովիայի» հետ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո նշել է.
«Նման բանի մասին երևի կարելի էր միայն երազել: Փոխարինման դուրս գալով՝ հաջողվեց աչքի ընկնել առաջին իսկ խաղում: Սակայն կարևորը թիմը հաղթեց: «Մորդովիան» հիանալի թիմ է, սակայն մենք կամք դրսևորեցինք»,-Մարկոսովի խոսքերը մեջբերում է Sportbox.ru-ն։
Նշենք, որ հանդիպումն ավարտվեց «Սիբիրի» հաղթանակով՝ 4:2, ինչի արդյունքում Մարկոսովի թիմն իր միավորները հասցրեց 6-ի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան