50 դրամանոցներ՝ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ուղղությամբ
Հայաստան
Քաղաքապետարանի դիմաց այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա, որն ուղղված է տրանսպորտի թանկացման մասին որոշմանը: Ի նշան բողոքի՝ քաղաքացիները նստել էին շենքի մոտ՝ աստիճաններին։
Նրանց հետ հանդիպման էր եկել քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, ով նշել է թանկացման պատճառները:
Քիչ ուշ ակտիվիստների մոտ եկավ նաև Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում ուղղությամբ ակտիվիստները սկսեցին 50 դրամանոցներ նետել։
«Ամո՛թ, ամո՛թ, տակա՛նք»։ Նման բառերով ցուցարարները դիմավորեցին Նավասարդյանին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից