«Նոր Ալիք 2013»-ում Հայաստանը ներկայացնելը մեծ պատասխանատվություն է. Մաշա Մնջոյան (տեսանյութ)
Այլ
Երիտասարդ կատարողների «Նոր Ալիք 2013» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակությունը արդեն մեկնել է Յուրմալա:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մեր երկրի պատվիրակ «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող 18-ամյա Մերի (Մաշա) Մնջոյանը, նշել է, որ արդեն մի քանի օր է ինչ հուլիսի 23-28-ը կայանալիք մրցույթի 16 մասնակիցներն ակտիովեն մասնակցում են փորձերի:
«Միջազգային հիթերի օրը ես կկատարեմ All By Myself երգը, երկրի հիթի օրը` Էրիկի հետ միասին հանդես կգամ զուգերքով և կկատարեմ Առնո Բաբաջանյանի «Твои следы» երգը, ինչպես նաև որպես հեղինակային երգ կներկայացնեմ երաժշտության հեղինակ Հայկոյի և խոսքերի հեղինակ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի կողմից ինձ համար գրված «Ես ու միայն դու» երգը»,- պատմել է Մնջոյանը:
Նրա խոսքով` հեղինակային երգն ունի ժամանակակից գործիքավորում շատ գեղեցիկ է և ռիթմիկ:
Երգչուհին խոստովանեց, որ ընտրված բոլոր երգերն էլ կատարում է սրտի առանձնակի թրթիռով: «Նոր Ալիք 2013» մրցույթի Հայաստանի ներկայացուցչի գնահատմամբ' այս տարի բոլոր 16 մասնակիցներն էլ ուժեղ հակառակորդներ են, սակայն իրենք կարևորում են ոչ թե մրցանակային տեղերը, այլ առաջին հերթին մրցույթում լավ ներկայանալը:
Մնջոյանը նշել է, որ «Հայաստանի ձայնը» երաժշտական հեռուստանախագծում հաղթելն իրեն ինքնավստահություն է տվել և կոփել է:
«Եթե հեռուստանախագծում ես ինձ էի ներկայացնում, ապա այստեղ ներկայացնում եմ մի ամբողջ երկիր, շատ մեծ է պատասխանատվության զգացումը, նաև հուզմունքը»,- ասել է մեր երկրի պատվիրակը:
Նա ուրախ է, որ շրջապատված է լավ մարդկանցով, նրա կողքին են նաև «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը, «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական խմբի այլ անդամներ:
Առաջիկա օրերին հայկական պատվիրակությանը սատարողներին կմիանա նաև «Հայաստանի ձայնը» նախագծում նրա երաժշտական մարզիչ երգչուհի Սոնան:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը ԱՊՀ երկրների տարածքում անցկացնելու գաղափարը առաջացել է կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի և Իգոր Կրուտոյի մոտ 2002 թվականին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան