Ոստիկանությունում ՎՊ-ից ուղարկված փաստաթղթերից 6-ի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում
Հայկական Մամուլ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է Հայաստանի Վերահսկիչ պալատի' 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:
Առայժմ ուսումնասիրության արդյունքում 6 նյութ ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն' օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Հիշեցնենք, թե որ նյութերն են ուղարկված եղել դատախազություն. Հայաստանին տրամադրված օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային, ինչպես նաեւ պետական բյուջեի միջոցների հաշվին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ՚-պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերը. կրթության եւ գիտության նախարարությունում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի եւ սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի, Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սեւանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի եւ Դիլիջանի ավագ դպրոցներ), համակարգչային եւ ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի ուղղությամբ պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերը.
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը