Բեն Լադենի փեսան ԱՄՆ-ին մեղադրում է կտտանքների մեջ
ԱՄՆ
Օսամա բեն Լադենի փեսա Սուլեյման աբու Ղեյթը պահանջել է հանել իր վրայից ահաբեկչության մեջ մեղադրանքները նրա հիման վրա, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն իրենց կտտանքների են ենթարկել: Այս մասին հայտարարությունը Մանհեթենի շրջանային դատարան է ներկայացրել Աբու Ղեյթի փաստաբանը. գրում է Agence France-Presse-ը:
Աբու Ղեյթը 2013թ. փետրվարին ձերբակալվել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Հորդանանում և ինքնաթիռով տեղափոխվել էր Նյու Յորք, ու նրան մեղադրանք էր ներկայացվել ահաբեկչության մեջ:
Նրա փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը կտտանքների է ենթարկվել ԱՄՆ տեղափոխող ինքնաթիռի մեջ շուրջ 13 ժամ: Աբու Ղեյթը, փաստաբանների խոսքերով, մերկացվել է, շղթայակապվել և զուրկ է եղել լսելու և խոսելու հնարավորությունից, քանի որ նրա աչքերն ու ականջները կապված են եղել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)