Վրաստանում ԱՄՆ-ի բիոլաբորատորիայի առկայությունը սպառնում է Ռուսաստան գինու արտահանմանը. Օնիշենկո
Վրաստան
Վրաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիայի աշխատանքը խախտում է միջազգային կոնվենցիաները և Ռուսաստանի համար սպառնալիք է ներկայացնում, ինչպես նաև ազդում է 2 երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը. շաբաթ օրը հայտարարել է ռուս սպառողներ վերահսկողության նախագահ, երկրի գլխավոր բժիշկ Գենադի Օնիշենկոն, մեջբերում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանը դրանում տեսնում է կենսաբանական զենքի կուտակման մասին միջազգային կոնվենցիաների ուղղակի խախտում: Դա հզոր հարձակվողական պոտենցիալ է»,-Օնիշենկոյին մեջբերում է գործակալությունը:
Մենք անհանգստացած ենք Վրաստանի հետ շփումների ընդլայնման, Ռուսաստան գինու, բանջարեղենի և գյուղատնտեսական այլ մթերքներ մատակարարելու պայմաններում Վրաստանի տարածքում նման հզոր և վրացական իշխանությունների հսկողությանը չենթարկվող ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերի նման կենսաբանական լաբորատորիայի առկայությամբ. հայտարարել է նա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան