Տիտո՛, քո այս պայքարում մենք քեզ հետ ենք. Մեսսի
Սպորտ
Տիտո Վիլանովայի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելուն են անդրադարձել թիմի ֆուտբոլիստները, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել Վիլանովային. տեղեկացնում է իսպանական մամուլը։
«Չհուսահատվես, Տիտո՛, քո այս պայքարում մենք քեզ հետ ենք»,-նշել է կատալոնացիների արգենտինացի ֆուտբլիստ Լիոնել Մեսսին:
«Վիլանովան կհաղթի այս պայքարում: Ես մեր թիմի ֆուտբոլիստների աջակցությունն ու սերն եմ հայտնում»,- հայտարարել է Անդրես Ինյեստան:
Կատալոնացիների՝ արդեն նախկին մարզչին իր աջակցությունն է հայտնել նաև Էրիկ Աբիդալը, ով նույնպես պայքարում էր քաղցկեղի դեմ։
«Ես միշտ քեզ հետ եմ։ Դու մեծագույն մարդ ես»,-նշել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Վիլանովայի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին հայտարարվեց երեկ: Պատճառն առողջական խնդիրներ են:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում