«Չեմ վճարելու 150 դրամ». ակտիվիստը հրավիրվել է բաժանմունք
Հասարակություն
Մի խումբ ակտիվիստներ տրանսպորտի թանկացման դեմ ուղղված թռուցիկներ են փակցրել Երևանի փողոցներում:
Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունն ակտիվիստներին բերման է ենթարկել:
Լուրեր.com-ի հետ զրույցում Ոստիկանության՝ լրատվության և հասարակության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ քաղաքացիների ահազանգի հիման վրա բաժին է հրավիրվել 1 ակտիվիստ, ով նախազգուշացվելուց հետո հեռացել է:
Հիշեցնենք, որ այսօրվանից մայրաքաղաքում գործում է տրանսպորտի նոր սակագին՝ 150 դրամ: Քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում և պատերին փակցնում թռուցիկներ՝ «Չեմ վճարելու 150 դրամ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան