Մխիթարյանին հանդիպելու հնարավորություն այդպես էլ չունեցանք. Ռոջերս
Սպորտ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն Ինդոնեզիայում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անգլիական ակումբը մի քանի ձեռքբերում կունենա։ Մարզիչը խոսել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի մասին, ում տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել «Լիվերպուլը»։
«Վերջին ժամանակներս բազմաթիվ ֆուտբոլիստների կապում են «Լիվերպուլի» հետ, սակայն իրականում մենք նրանցից մեկին էինք միայն ցանկանում ձեռք բերել: Ցավոք, մենք նրան (Մխիթարյանին) հանդիպելու հնարավորություն չունեցանք, նախքան նրա՝ «Բորուսիա» տեղափոխվելը: Մենք կապ էինք հաստատել «Շախտյորի» հետ և ֆուտբոլիստի հետ զրուցելու թույլտվություն ստացել, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց դա անել, քանի որ այդ պահին նա «Բորուսիայի» հետ համաձայնեցնում էր իր տեղափոխությունը: Այս իրավիճակն իսկապես հիասթափեցնում է, սակայն մենք ետ չենք նայելու: Կարծում եմ՝ առաջիկայում կլինեն ոչ պակաս գրավիչ տարբերակներ»,-նշել է մարզիչը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» ասիական շրջագայության շրջանակներում այժմ գտնվում է Ինդոնեզիայում։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում