«Գալաթասարայը» ձեռք բերեց Ֆելիպե Մելոյի տրանսֆերը
Սպորտ
Թուրքական «Գալաթասարայն» իր պաշտոնական էջում հայտարարել է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոյին ձեռք բերելու մասին:
Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 3,75 մլն եվրո։
Նշենք, որ 2009-ին Մելոն «Ֆիորենտինայից» թուրինյան ակումբ տեղափոխվել է ընդհանուր առմամբ 25 մլն եվրոյի դիմաց:
Վերջին երկու մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը թուրքական ակումբում հանդես էր գալիս վարձավճարով: «Գալաթասարայում» նա անցկացրել է 71 խաղ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում