Անցկացվել է «Երևանյան մարզական ամառ 2013» մարզամշակութային միջոցառումը (լուսանկարներ)
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված «Երևանյան մարզական ամառ 2013» մարզամշակութային միջոցառմանը:


Թատերականացված մանկական համարներով ուղեկցվող հանդիսավոր բացման արարողությանը հաջորդել են մայրաքաղաքում գործող ջրային մարզաձևերի հավաքականների ցուցադրական ելույթները:

Լողի, ջրացատկի, ջրագնդակի, սինքրոն լողի և վինդսերֆինգի հավաքականների սաներն ներկաներին ցուցադրել են իրենց հմտությունները:


Ցուցադրական ելույթների ընթացքում հանդիսատեսին ողջունել են նաև երգի և պարային սիրված խմբեր, ինչպես նաև «Ջրաշխարհ» համալիրի փրկարարները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը, պատասխանատուների հավաստմամբ, կդառնա ավանդական ու իր հերթին կնպաստի նաև ջրային մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը:




















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան