Հայկական սպորտը շատ վատ վիճակում է. Բենուր Փաշայան
Սպորտ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր Բենուր Փաշայանը խոսեց ըմբշամարտի խնդիրների մասին։
«Արդեն 17 տարի է՝ մենք չունենք, ինչը շատ ցավալի է: Ես շատ հարգում և սիրում եմ Լևոն Ջուլֆալակյանին, սակայն մենք նրանից պետք է պահանջենք օլիմպիական չեմպիոններ: Հետևել եմ Ունիվերսիադային և պետք է նշեմ, որ Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, իրավունք չուներ պարտվել Ունիվերսիադայում: Ես ասել եմ նրա մարզչին, որ հնարավորության դեպքում նրան ուղարկեն Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, որ նա մարզվի իր մակարդակի ըմբիշների հետ: Արսեն Ջուլֆալակյանը շատ բան պետք է փոփոխության ենթարկի։ Պետք է նոր մոտեցում մշակի՝ Վլասովին հաղթելու համար: Ռոման Ամոյանի հետ ինքս եմ պարապում: Նա շուտով կմեկնի Մինսկ՝ հավաքի: Ռոմանն ունի աշխարհի չեմպիոն դառնալու մեծ հնարավորություն: Կանեմ ամեն ինչ, որ նա դառնա օլիմպիական չեմպիոն:
Հայկական սպորտը շատ վատ վիճակում է։ Զարմացած եմ, թե ինչ է կատարվում սպորտում: Շնորհակալություն կհայտնեմ ՀԱՕԿ-ի նախագահին՝ այդքան մեծ ծախսեր անելու համար:
Գագիկ Ծառուկյանը թույլ չի տա, որ ՀԱՕԿ-ում գումարներ լվանան, սակայն միայն լավ ղեկավար ունենալով՝ չենք կարող ասել, որ առանց խնդիրներիի ոլորտ ունենք։ Կցանկանայի՝ ՀԱՕԿ-ը և Սպորտի նախարարությունը ներդաշնակ լինեին: Այսօր այդ հարաբերությունները շատ ցավալի վիճակում են, ինչի հետևանքով տուժում է սպորտը: Կարծում եմ՝ ՀԱՕԿ նախագահի և սպորտի նախարարի միջև հակասություններ չեն կարող չլինել: Եթե այսպես շարունակվի, Յուրի Վարդանյանը կսխալվի և այս ամենից ելք չի գտնի»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում