Խոշոր ավտովթար՝ Վարդենիսի քաղաքապետարանի դիմաց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքում՝ քաղաքապետարանի դիմաց, բախվել են Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի բնակիչ 24-ամյա Ռաֆայել Մինասյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 24 UՈ 425 համարանիշի, Վարդենիս քաղաքի բնակիչներ 27-ամյա Գուրգեն Ղասաբյանի վարած Mercedes Benz մակնիշի 34 TL 643 համարանիշի և 24-ամյա Արտյոմ Մանուկյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 30 OO 926 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ը կողաշրջվել է, ու բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան