Վաղը ուսանողները կհավաքվեն քաղաքապետարանի դիմաց
Հասարակություն
«Երիտասարդ համալսարանականների միավորում» հ/կ-ն երթուղային տաքսիների ուղեվարձի թանկացման հետ կապված նախաձեռնել է «Ուսանողների համար 100 դրամ շարժումը»: Ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում կազմվել է դիմում-առաջարկ: «Երիտասարդ համալսարանակնների միավորում» հ/կ-ն հուլիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, ուսանողների հետ միասին կլինի Երևան քաղաքի քաղաքապետարանի դիմաց և կներկայացնի իր առաջարկը կապված երթուղային տաքսիների ուղեվարձի թանկացման հետ: Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին միանալ այս նախաձեռնությանը:
«Երիտասարդ համալսարանականների միավորում» հ/կ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան