«Չելսին» Ռունիին առաջարկում է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
Սպորտ
Լոնդոնի «Չելսին» շարունակում է պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար առաջարկել 40 մլն ֆունտ: Այժմ արդեն Մոուրինյուի թիմը Ռունիին առաջարկում է շաբաթական 200 հազար աշխատավարձ (տարեկան 10,7 մլն ֆունտ). տեղեկացնում է The Sunday Times-ը:
Նշենք, որ այժմ «արիստոկրատների» ամենբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Ֆերնանդո Տորեսը և Ջոն Թերին են, ովքեր շաբաթական ստանում են 175 հազար ֆունտ:
Հիշեցնենք, որ «Յունայթեդը» ոչ մի կերպ չի ցանկանում վաճառել Ռունիի տրանսֆերը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում