Այսօր Սուբիսարետան «Բարսայի» գլխավոր մարզչի պաշտոնում կներկայացնի Լուիս Էնրիկեի թեկնածությունը
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան այսօր ակումբի տնօրենների խորհրդին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կներկայացնի Լուիս Էնրիկեի թեկնածությունը. տեղեկացնում է Sport.es-ը:
Եթե «Սելտայի» գլխավոր մարզչի թեկնածությունը ընդունվի, ապա կատալոնական ակումբը 3 մլն եվրո գումար պետք է վճարի մարզչի պայմանագրի վաղաժամ խզման համար:
Հիշեցնենք, որ 2008–2011 թթ.-ին Էնրիկեն հաջողությամբ աշխատել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմում, այնուհետև գլխավորել է «Ռոման»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում