Կգա մի պահ, երբ Մեսսին և Նեյմարը մեկը մյուսից կարևոր կհամարեն իրենց. Դե Բուր
Սպորտ
Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը կարծում է, որ «Բարսայի» հարձակվողներ Նեյմարը և Մեսսին դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեն. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ժամանակին Գվարդիոլան նման խնդրի հանդիպեց, երբ Մեսսիի հետ խաղում էին Սամուել Էտոն և Զլատան Իբրահիմովիչը: Նա ուներ երկու առաջատար, և դա ոչ միշտ էր աշխատում: Իհարկե շատ լավ է տրամադրության տակ ունենալ երկու գոլահարի: Սակայն կգա մի պահ, երբ այդ երկու ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը իրեն կարևոր կհամարի մյուսից»,- նշել է Դե Բուրը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում