Երկրպագուների բախման արդյունքում զոհվել է երկու մարդ
Սպորտ
Արգենտինական «Բոկա Խունիորսի» երկու երկրպագու զոհվել է բախման հետևանքով. տեղեկացնում է արգենտինական մամուլը:
Միջադեպը տեղի է ունեցել «Սան Լորենսոյի» հետ ընկերական խաղից առաջ: Միջադեպից հետո խաղը հետաձգվել է:
Ականատեսների խոսքերի համաձայն՝ հնչել է մոտ 100 կրակոց:
Նշենք, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ՝ Արգենտինայի առաջնության շրջանակներում կայանալիք «Էստուդիանտես» - «Լանուս» խաղից առաջ, երբ «Լանուսի» երկրպագուների և ոստիկանների բախման արդյունքում մահացել էր մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել էր։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում