Հայաստանի հրաձգության հավաքականը՝ Եվրոպայի ամառային առաջնությունում
Սպորտ
Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 6:00-ին, Հայաստանի հրաձգության հավաքականը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի ամառային առաջնությանը` հրացան և ատրճանակ ձևերից: Առաջնությունը տեղի կունենա Օսիեկ քաղաքում և կտևի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 3-ը: Մեր երկիրը «հրացան» ձևում կներկայացնեն Հրաչ Բաբայանը և Քրիստիան Լաուերը, իսկ «ատրճանակ» ձևում՝ Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Մեր մազիկները մրցմանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքականի թիմի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ:
Հայաստանի հրաձգության հավաքականը հայրենիք կվերադառնա հուլիսի 30-ին՝ ժամը 1:00-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում