Ակցիան նոր թափ է ստանում. Ալենը, Հայկոն և մի խումբ ընկերներ այսօր կրկին միանում են ակցիային
Հասարակություն
Ալեն Սիմոնյանը Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ այսօր` ժամը 13:00-ից, կրկին ինքը, Հայկոն և արդեն նրանց միացած մոտ 10 մեքենա դուրս են գալու՝ քաղաքացիներին տեղափոխելու Երևանի փողոցներով:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), Ալեն Սիմոնյանը և նրանց ընկերները միացել էին «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային։
Նրանք իրենց մեքենաներով շրջել են Մաշտոցի պողոտայով՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով դեպի Կոմիտաս և հակառակը՝ հորդորելով չվճարել 150 դրամ։ Իսկ նրանց կանայք քաղցրավենիք են բաժանել քաղաքային տրանսպորտի վարորդներին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան