Բարձրաստիճան ոստիկանները՝ օրինախախտ (ֆոտո)
Հայաստան
Այսօր՝ հուլիսի 22-ին, Սայաթ-Նովա պողոտայում՝ Կենտրոն վարչական շենքի դիմաց, Toyota Corolla մակնիշի 878 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն կայանել էր չթույլատրված հատվածում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ավտոմեքենայից դուրս եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնի պետ Սերոբ Հարությունյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանը: Իսկ նրանց դիմավորեց Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Լևոն Չարխիֆալակյանը: Ֆոտոլրագրողի այն հարցին, թե ինչու է չթույլատրված տեղում կայանել ավտոմեքենան, վարորդը պատասխանել է. «Ավտոս կես ժամ՝ ա փչացել ա, սպասում եմ արհեստավորներին»: Սակայն նա չգիտեր, որ այդ ամենը ֆոտոլրագրողի կողմից ֆիքսվել է:
Առավել մանրամասն՝ այստեղ։






















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից