Վրաստանը հերքում է ամերիկյան բիոլաբորատորիայի վերաբերյալ ՌԴ հայտարարությունները
Վրաստան
Վրաստանի հիվանդությունների վերահսկման Ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն անհիմն և ոչ իրական է որակել Ռուս սպառողների վերահոսկողության նախագահ Գենադի Օնիշենկոյի կողմից արված հայտարարությունը այն մասին, թե Վրաստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիան վտանգ է ներկայացնում Վրաստանից Ռուսաստան արտահանվող մթերքի համար. հայտնում է Trend-ը:
Նշենք, որ անցյալ շաբաթ Օնիշենկոն հայտարարել էր, թե լաբորատորիան սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու տեսանկյունից, քանի որ այն կարող է օգտագործվել որպես կենսաբանական զենքի տարածման միջոց:
«Սա բարձր մակարդակի գիտական լաբորատորիա է՝ տարբեր ուղղվածություններով: Տեղում բարձր որակավորման մասնագետներ են աշխատում: Այն բանից հետո, երբ ռուսական կողմը նման հայտարարությամբ հանդես եկավ, մենք ռուս փորձագետներ ենք հրավիրել, ովքեր մոնիթորինգ են անցկացրել լաբորատորիայում և գոհ են մնացել արդյունքից: Ոչ մի կենսաբանական զենք և ոչ էլ գաղտնի գործունեություն այս լաբորատորիայում չի հայտնաբերվել»,-հայտարարել է Գամկրելիձեն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան