Այսօր Նորվեգիայում հիշում են ահաբեկիչ Բրեյվիկի զոհերին
Աշխարհ
Նորվեգիայում հուլիսի 22-ին հիշում են Օսլոյում Բրեյվիկի կողմից իրականացրած ահաբեկչության զոհերին: Ուղիղ 2 տարի առաջ աշխարհը ցնցեց միջազգային մանկական ճամբարի և բիզնես կենտրոնի վրա իրականացրած հարձակման լուրը: Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի ձեռքով զոհվել էր 77 մարդ, նրանց մեծ մասը՝ դեռահասներ:
Հիշատակի օրը ամբողջ երկրի տարածքում կանցկացվեն սգո արարողություններ: Նորվեգիայի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ սգո երթի դուրս կգան կենտրոնական փողոցներում:
Ինքը՝ Բրեյվիկը, գտնվում է բանտում: Նա դատապարտվել են 21 տարվա ազատազրկման: Նրան պլանավորում են տեղափոխել հատուկ հոգեբուժական հիվանդանոց. գրում է Ruvr.ru-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան