Հովհաննես Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
Հուլիսի 20-21 Մոսկվայում անցկացվեց «GRAND SHLEM» վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում էր 40 երկրների 295 ձյուդոիստ: Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց գյումրեցի Հովհաննես Դավթյանը՝ միայն կիսաեզրափակիչում զիջելով վրացի Ամիրան Պապինաշվիլիին: Մինչ այդ, Հովհաննեսը հաղթել էր ղազախ Աիբեկ Իմաշեվին, ՌԴ-ն ներկայացնող Ռոբերտ Մշվիդոբաձեին, բուլղար Յանիսլավ Գերչեվին:
Բրոնզե մեդալի համար Դավթյանը հաղթեց հոլանդացի Միկոս Սալմինենին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ամիրան Պապինաշվիլին. նա եզրափակիչում հաղթեց բրազիլիացի Ֆելիպե Կիտադաին:
Այս մրցաշարի մրցանակակիրները ձեռք են բերում համապատասխան վարկանիշային միավորներ 2016 թ. Ռիո-ի օլիմպիական խաղերի համար. տեղեկացնում է judo.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում