Գևորգ Ղազարյանը՝ խորհրդանշական հավաքականում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով հանդես է գալիս Կարագանդայի «Շախտյորի» կազմում, ղազախական Sports.kz կայքի կողմից ընգրկվել է Ղազախստանի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Շախտյորի» նորեկ Գևորգ Ղազարյանը, ով վերջապես ապաքինվել է, մասնակցեց «Օրդաբասիի» հետ հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ցուցադրեց հիանալի տեխնիկա: Խաղընկերների հետ փոխհամաձայնությունը Գևորգին դեռևս պակասում է, սակայն դա հնարավոր է ձեռք բերել»,-գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում