50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է. Ալեն Սիմոնյանը շարունակում է անվճար տեղափոխել քաղաքացիներին (տեսանյութ)
Հասարակություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, արդեն 3-րդ օրն է, ինչ Երևանում անցկացվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։ Երեկ ակցիային են միացել նաև Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), Ալեն Սիմոնյանը և նրանց ընկերները։
Նրանք իրենց մեքենաներով քաղաքացիներին տեղափոխում էին մայրաքաղաքի տարբեր ուղղություններով։
Այսօր վերջիններիս են միացել նաև Պետրոս Ղազարյանը, Արթուր Իսպիրյանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ալեն Սիմոնյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե քաղաքացիներին հորդորո՞ւմ է 100 դրամ վճարել 150-ի փոխարեն, ասաց.
«50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, իսկ մենք այսօր հացի խնդիր ունեցող երկիր ենք: Ու մարդկանց ասել` գիտես ինչ, դու հացիդ ուղիղ կեսը պետք է տաս պետությանը, որ որոշ մարդիկ գերշահույթներ ունենան ու տարբեր մեքենաներով թիկնապահներով շրջեն, կարծում եմ` անիմաստ է»:
Մանրամասները՝ Լուրեր.com-ի պատրաստած տեսանյութում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան