Ազդանշաններով պայքար` Մաշտոցի պողոտայում
Հայաստան
Այս պահին Մաշտոցի պողոտայում 70-ից ավել երիտասարդներ կանգառներում կոչեր են անում քաղաքային տրանսպորտի համար չվճարել 150 դրամ։
Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, վարորդները, ի նշան ակտիվիստների աջակցության, իրենց մեքենաներով ազդանշան են տալիս և արհեստականորեն Մաշտոցի պողոտայում աղմուկ ստեղծում՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը։
Նշենք, որ այս պահին ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում և հորդորում քաղաքացիներին չփակել ճանապարհը, այլ անցնել մայթ, քանի որ դա հասարակական կարգի խախտում է:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից