Երգիչ Արթուր Իսպիրյանը նույնպես միացավ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային (տեսանյութ)
Հասարակություն
Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները` ընդդեմ Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման:
Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ից ուժի մեջ է մտել տրանսպորտի ուղեվարձը 100-ից 150 դրամի բարձրացնելու Երևանի քաղաքապետարանի որոշումը, ինչն առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը: Քաղաքացիներին իրենց աջակցությունը հայտնելու համար մի շարք հայտնի դեմքեր` դերասաններ, երգիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ, պատրաստակամություն հայտնեցին սոցիալապես անապահով բնակինչերին սեփական մեքենաներով տեղափոխել անվճար: Այսօր այս ակցիային միացավ նաև հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանը: Հիշեցնենք, որ երեկ առաջինն այսպիսի ակցիա անցկացրեցին դերաասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, ինչպես նաև Ալեն Սիմոնյանը և նրանց ընկերները։
Վերջիններիս այսօր միացել են լրագրող Պետրոս Ղազարյանը և երգիչ Արթուր Իսպիրյանը:
Մանրամասն` 168.am-ի տեսանյութում.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան