Եվրամիության ասոցացման համաձայնագիրը մտահոգիչ է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի համար
Հայկական Մամուլ
Աշնանը Վիլնյուսում ստորագրվելիք Եվրամիության ասոցացման համաձայնագիրը մտահոգիչ է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի համար: Ըստ նրա՝ ասոցացման այդ համաձայնագիրը կարող է լինել հայանպաստ, եթե հիմնված լինի Եվրամիության կողմից Արցախի անկախության ճանաչման եւ Հայաստանի անվտանգության համապարփակ երաշխիքների տրամադրման վրա, բայց ոչ այնպիսի երաշխիքների, ինչպիսիք տրվեցին Վրաստանին 2008թ.:
«Այդ բոլորի մասին դեռ հստակ ոչինչ չկա: Ուստի չեմ կարծում, թե հայկական ապրանքների՝ եվրոշուկա մտնելը եւ ներդրումներ կատարելու դեկլարատիվ խոստումները համարժեք են Ռուսաստանի Դաշնությունից եւ ՀԱՊԿ-ի անդամությունից հրաժարվելուն»,-կարծիք հայտնեց Վահան Շիրխանյանը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը